Arisol
20:31 05-11-2007 1
Փտած ատամը


Քայլում էի ընդհատակի միջով… Ինչպիսի՜ ղժբժոց…Ու՞ր են գնում էս մարդիկ: Հլը նայիր էս կնկա դեմքի արտահայտությանը, ոնց-որ աշխարհի չարությունը կուտակված լինի մեջը: Տենաս ի՞նչ ա պատահել: Բա հլը էս տղային տե՛ս: Տեսնես իրան իր պահվածքը դու՞ր ա գալիս. գնում ա էս աղջկա դեմն ա կանգնում հռհռում, հետո մյուսի…Ու՜ֆ, ինչ ապուշ տեղ ա… Վա՜յ, էս ՞նչ ա պատահել, էս ինչու՞ են սարսափահար վազում էս կողմ, էն կողմ: Հլը գնամ տեսնեմ ի՞նչ ա պատահել:
–Աաաա՜, գնա՛, հեռացի՛ էստեղից, եթե ուզում ես ապրել:
–Ի՞նչ, ի՞նչ ա պատահել, խի՞ եք խենթի պես փախչում էստեղից:
–Գնա՛ քեզ ասում են, գնա՛, թե չէ վերջդ լավ չի լինի:
Հմ…Տարօրինակ ա…Խելագարվել են ժողովուրդը…Է՜հ, լա՛վ, գնամ տեսնեմ ի՞նչ ա պատահել, մեկ ա կորցնելու բան չունեմ, էս կյանքում ինձ էլ բան չի մնացել, ինչի համար արժե ապրել:
Ֆու՜, էս ի՞նչ հոտեր են: Ոնց-որ զուգարանում լինեմ…Ֆու՜… Լավ, քիթս փակեմ, առաջ գնամ: Յա՜խք, էս ի՞նչեր են ստեղ, էս ի՞նչ շականակագույն բան ա: Վայ, անտանելի ա, չեմ կարում էս հոտին դիմանամ: Ախր սա ոնց-որ թե քաք լինի, բայց չեմ հասկանում, թե ո՞նց ա ստեղ հայտնվել, ինքն էլ էսքա՜ն շատ: Յա՜խք, էս որտեղի՞ց ա կաթկթում էս զզվելի բանը: Աաաաա՜, չէ՛-չէ՛-չէ՛, լա՜վ էլի, մենակ թե չընկնեմ էս զզվելի բանի մեջ, վաաաա՜յ, չէ՛: Յա՜խք, վերջը ընկա: Հեսա կվատանամ… Ու՜ֆ, լավ ա՝ քիչ ա դառել, տոպրակս էլ լավ փրկեց… Բարձրանամ էս աստիճաններով, տենամ՝ ինչ ա նդեղ: Էս ո՞վ էր, հլը սպասի՛, մի՛ գնա, տենամ ո՞վ ես, ի՞նչ ա ստեղ կատարվում, էս ի՞նչ քաոս ա: Է՜հ, գնաց… Լա՛վ, մի քիչ էլ առաջ գնամ, կարող ա մի բան հասկանամ: Վա՜յ մամա ջան, էս ու՞մ գլուխն էր: Աաաա՜, վապենում եմ, էս խի՞ էկա ստեղ, ախր ինձ ո՞վ էր խնդրում: Հետևն էլ մութ ա, հետդարձի ճանապարհ չկա, հիմա ի՞նչ եմ անելու էս քաքի ու կտրած գլուխների մեջ: Վախենում եմ, զզվում եմ, սիրտս խառնում ա, ուզում եմ բաղնիքում հայտնվեմ… Հմ… Էս ո՞նց սենց հայտնվեցի բաղնիքում, բա նոր քաքի մեջ չէի՞…Տարօրինակ ա… Լավ, մտնեմ լողանամ, էս հոտերից ազատվեմ: Օխա՜յ, էս ի՜նչ լավ ա… Հո՛պ, մազերս խի՞ են գանգուր…Ի՛, էս ո՞վ ա հայելու միջի աղջիկը: Սա ես չեմ, հե՛տ բերեք ինձ: Ու՜ֆ, անիմաստ ա…Լավ, գնամ շարունակեմ լողանալս…Ը՜մմմմ…Էս ի՜նչ համով համբույր էր… Էլի՛ եմ ուզում, հե՛տ արի, սիրուն տղա, ուզում եմ էլի համտեսեմ քո համով շուրթերը… Է՜հ, էս էլ գնաց…Ի՜նչ ապուշ օր ա… Լավ, բա իմ արտաքինը ե՞րբ ա հետ գալու… Է՜հ…Հագնվեմ, դուրս գամ ստեղից: Ի՜նչ սիրուն սենյակ ա: Վա՜յ, էս տատիկն ո՞վ ա, ինչ էլ վախենալու տեսք ունի…
–Նստի՛, ատամդ փտել ա, հոտը չե՞ս զգում:
–Իմ ատամները նորմալ են, ի՞նչ եք ասում, ես փտած ատամ չունեմ:
–Էէէէ՜, քեզ ա թվում, հլը ներքևի ծնոտի 7-րդ ատամդ լեզվով շոշափի:
–Հմ…Իրոք…Բայց ո՞նց, ախր ես փչացած ատամ չունեի…
–Հերիք ա խոսես, նստի հանեմ:
–Բայց Դուք ո՞վ եք, գոնե ատամնաբուժ եք: Ես իմ ատամները շատ քչերին եմ դովերիա անում, եթե մի բան սխալ անեք՝ ձեզ դատի կտամ:
–Ախչի՛, հերիք ա խոսես, նստի ատամդ հանեմ, քանի դեռ դու ինքդ չես փտել:
–Աաաա՜, ցավում ա, հանգիստ, էս ի՞նչ եք անում, փոխանակ ատամս ձգեք՝ գցում եք ծնոտիս մե՞ջ: Գժվե՞լ եք: Հանգիստ թողե՛ք ինձ:
–Ապու՛շ, մեկ ա, քոնը չհանեմ՝ իմն եմ հանելու ու կոխեմ աչքդ: Դե դու տես՝ ես ինչ եմ անում:
Վա՜յ, գիժ ա էս պառավը, օգնե՛ք, խնդրում եմ, փտած ատամը ուզում ա կոխի աչքիս մեջ, աաաա՜, էլ չեմ կարում վազել, հեսա կհասնի ինձ: Աաաա՜, չէ՛-չէ՛-չէ՛, ոտեր ջա՛ն, հիմա չէ, խնդրում եմ, պոդվադիտ չանեք ինձ, խնդրում եմ, վազե՛ք: Աաա՜, վսյո՜, ընկա, վերջս էկավ, էս արցունքներն էլ էնքան աղի են…Վա՜յ, պառավը առաջիս ա:
–Չէ՛, խնդրում եմ, էդ ատամն աչքս չկոխեք, խնդրում եմ, սպանե՛ք, բայց միանգամից, էդ ատամը չկոխեք աչքս, խնդրում եմ, չէ՜, չէ՜, չէ՜… Աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա՜ …
Êîììåíòàðèè:
Ëàçóðíàÿ
22:33 05-11-2007
à ðóññêèé âàðèàíò ýòîé èñòîðèè ïðåäïîëàãàåòñÿ ?
Arisol
12:21 06-11-2007
äóøà âåòðà Ê ñîæàëåíèþ íåò Íó èëè ê ñ÷àñòüþ ) Âîáùåì ýòî ñòðàøíåíüêèé, èäèîòñêèé ðàññêàçèêè, êîòîðûé ÿ âèäåëà âî ñíå
Ëàçóðíàÿ
22:21 06-11-2007
ëàíî, áóèì äóìàòü, ÷òî ê ñ÷àñòüþ