Սիրում եմ աշուն, որովհետև աշնանը մտքերս ստատիկայից դուրս են գալիս ու սկսում են արյունահոսել:
Ուզում եմ մերկ վազել փողոցներով, բայց ցուրտ է:
Արդեն քնել եմ բոլոր շենքերի տանիքներին:
ԱՇՈՒՆ...
Զանգեցի սեպտեմբերի մեկին ու աշունդ շնորհավորեցի: Չէի կարող չզանգել: Հիշու՞մ ես մեր աշունը: Ես երբեք չեմ մոռանա, քո մանուշակագույն մազերը, քո մանուշակագույն արցունքները: Քո սրտի մանուշակագույն սպին:
Ես կորում էի քո մանուշակագույնի մեջ: Իմ սևն ու քո մանուշակագույնը միախառնվում էին՝ իսկական դագաղի ու դիակառքի գույների համադրություն:
Դա էլ մեր սիրո դագաղն ու դիակառքն էր: Մենք էինք: Երկուսս: Ես փախա քո դժոխքից:
Գիտե՞ս, մեր ռելսերը քանդել են:
Միայն քամու դատարկության մեջ եմ զգում քեզ:
Մենք ինքներս մեզ դագաղ էինք, ինքներս մեզ դիակառք: