Դու՞ էիր ինձ քո «Արևն» անվանում: Ինչ խղճուկ ներկայացում էր: Ես էլ նրա միջի ամենախղճուկ դերասանն էի:
Fuck it.
Ինչքան դժվար է ներելը:
ու ինքը ինձ միշտ հասկանում է
Ոչ, պարզապես պատրաստակամորեն խաղում էի բոլոր դերերը, որ դու իմ համար նախատեսում էիր: Լավ խաղացի վերջին դերս, չե՞, ինչպե՞ս էր այն կոչվում: Ախ, հիշեցի, «Մերժված Անհաջողակ Տականք, Կոտոշավոր»:
Գրողի ծոցը գնա:
Ուրախ եմ, որ փրկվել եմ քո նման հրեշից: Հիմա ես կարող եմ ապրել, ու ոչ թե խաղալ քո խամաճիկների թատրոնում
...որտեղ իմ բոլոր դերերն ինքնախղճահարական էին:
...
Վերջապես ես սիրում եմ իմ կյանքը: Որովհետև վերջապես ապրում եմ:
Կարող ես նախանձել ինձ՝
--- իսկ դու դեռ խաղում ես: Դու ինքդ քո ամենասիրելի խամաճիկն ես: Իսկ մարդ չես դառնա երբեք:
Չեմ ափսոսում ոչ մի բանի համար: Չեմ ափսոսում, բայց ներել էլ չեմ կարող: Ոչ թե քո դավաճանություններն ու ստերը: Ինքս ինձ չեմ կարող ներել
--- կարծում էի, կարողանում եմ ճանաչել մարդկանց: Փաստորեն սխալվում էի:
Պարզապես այս ամենի վրա ողբալու փոխարեն ես կապրեմ ու կսովորեմ: Կսովորեմ կյանքից ու սովորածիս հիման վրա էլ կապրեմ:
Հուսով եմ, գոնե քո հորինված, խամաճիկային երջանկությունն ունես: Մի ժամանակ սրտիս թանկ էիր՝ ինչքան էլ փորձեմ, չեմ կարող քեզ չարիք ցանկանալ: