Նորից կարդացի Ե. Պ. ԲլԵվացկայայի «Գաղտնի Ուսմունք, Հատոր Առաջին. Տիեզերաշինություն» գիրքն ու համոզվեցի, որ այդ կինը հազվագյուտ ստեղծագործական տաղանդ ունի՝ գրքի ամբողջ պարունակության հալալ քառասուն տոկոսն ինքնուրույն է հորինել, մնացածը կամ տարբեր բամբասանքներ են, կամ գրագողություն: Ցանկության դեպքում կարող էր դառնալ երկրորդ Ախմատովա:
Բայց հենց առաջին պարագրաֆից էլ մտքումս հայհոյեցի.
«Նացիստ պ...տանկա»:
Ինչու՞: Որովհետև կարդացի «փառավոր արիական ռասսայի ստեղծագործությունների» մասին:
Բլավացկայան մեծ ազդեցություն է ունեցել Անեներբեի վրա, մասնավորապես՝ սևամորթների թերարժեքության ու հրեաների դեգրադացիայի մասին տեսությունների հարցում:
Ցավով մտածում եմ, որ իմ կողմից շատ հարգված ու սիրված մի մարդ, թեոսոֆիայի ազդեցության տակ լինելով (լեզուս չի պտտվի նրան թեոսոֆ անվանել, որովհետև նա թեոսոֆիայից նույնքան է հասկանում, ինչքան թեոսոֆները՝ ասենք, բուդդիզմից
նույնպես այդ կարծիքին է, պարզապես ի վիճակի չեմ այդ մարդու նկատմամբ նեգատիվ էմոցիաներ տածել: Ինչի հետևանքով ավելի եմ ատում թեոսոֆիան:
Ես երբեմն մտածում եմ, ով է ավելի մեծ դեգեներատ. Ալեքսանդր Վարպետյա՞նը, թե՞ ԲլԵվացկայան:
Թեև թեոսոֆիան նախատեսված է միջակ ու ծույլ մարդկանց համար (հենց այդպիսի մարդկանց հասարակությունն է նկարագրվում Ռեյ Բրեդբերիի «Ֆարենհեյթում»), ինքը՝ ԲլԵվացկայան եղել է բավականին խելացի ու կարդացած կին: Ավելին. ես նրան կդասեի տասնիններորդ դարի ամենահանճարեղ ավանտյուրիստներին: