eternal october
october trees
дневник заведен 03-10-2008
постоянные читатели [7]
Amaru, mun, NavRe, october trees, paws, Philip Rhayader, zviozdniy
закладки:
цитатник:
дневник:
[6] 19-05-2009 14:00
Open Source

[Print]
october trees
28-10-2008 16:21 эмоциональный понос
У меня эмоциональный понос.
Ненавижу эту сраную страну
1. За это,
ԲՋՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ
Օրերս հարկադիր կատարման ծառայության ներխուժումից հետո փակված “Բջնի” հանքային ջրերի գործարանի աշխատակիցները բաց-նամակ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, Հայաստանի Հանրապետությունում
գործող դեսպանատներին:

“Մեծարգո պարոն Նախագահ,
Ձեզ ենք դիմում Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության 483 (չորս հարյուր ութսուներեք անդամներից կազմված կոլեկտիվի անունից:

Վերջին իրադարձությունների ճնշման տակ Ձեզ ենք գրում այս հուսահատ տողերը և ակնկալում ենք պաշտպանություն ստանալ:

Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ Բջնի գործարանը քաղաքական վրեժխնդրության զոհ է դարձել, և նույնիսկ ամենամիամիտ մարդը կարող է վկայել, որ գետը հոսած հանքային ջրի համար չի կարելի ընկերությանը պահանջ ներկայացնել, ընդ որում տուգանքների և տույժերի տեսքով: Դա թողնենք, քանի որ մեր խնդիրը ոչ թե իրավաբանությունն է և երկրում տիրող արդարադատության պակասը, այլ` մեր գոյությունը:

Ինչպես գիտեք, մեր երկրում գործազրկությունը շատ բարձր ցուցանիշներ ունի, և մեր եղբայրներն ու քույրերը հիմնականում գործ չգտնելով, մեկնում են արտասահման գոյատևելու համար: Կարծես, թե այդ հարցում մեր բախտը բերել էր, ունեինք նորմալ աշխատանք և Չարենցավան քաղաքում էլ ակտիվ աշխատանքային օրակարգով էինք ապրում:

Արդյոք ճիշտ է մեկ հարվածով ազդել 483 ընտանիքի ճակատագրի վրա: Արդյոք ճիշտ է հարկադիր կատարողների «մասկի շոու» օպերացիան իրականացնել առանց այն էլ վախեցած աշխատակազմի վրա: Արդյոք ճիշտ է ոչնչացնել Բջնի և Նոյ ապրանքատեսակները, որոնց ճանաչմանը հասել ենք մեր քրտինքով:

2006-2008թթ. ընթացքում ընկերությունն աննախադեպ հաջողության էր հասել արտադրանքի արտահանումների մասով: Այս տարիների ընթացքում արտահանումների միջին աճը կազմել է 200 տոկոս: Կարծում ենք, որ մեր ղեկավարությունը քաջ տեղյակ է, թե ինչ դժվար է հայրենական արտադրանքը հանել արտասահմանյան մրցունակ շուկա և փորձել նունիսկ ինչ որ դիրք գրավել: Մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ դա հաջողվել է: Այո, ամսական մոտ 50 կոնտեյներ արտադրանք արտահանելն արդեն ցանկացած պատվոգրերի և շքանշանների արժանի արարք է և ոչ թե` հակառակը: Սրա հետևանքը նա է լինելու, որ միջազգային շուկայում հայկական արտադրանքը վստահությունը կորցնելու է: Չէ որ ցանկացած օտարերկրացի սպառող ի վերջո ձեռք կքաշի մի բանից, որը երկար կյանք չունի:

Եվ սրանից հետո էլ հարկադիր կատարման ծառայությունը փորձում է լուրեր տարածել, որ աշխատանքը դադարեցրել ենք մենք և ոչ թե` դա դադարեցվել է իրենց գործողությունների հետևանքով:

Պարոն Նախագահ, եթե ոչ հարկադիր կատարողների 21.10.2008թ. ընդունված արգելանքներ դնելու որոշումների, ապա ինչի± հետևանքով պետք է ընկերությունը դադարեցներ իր աշխատանքը: Չէ որ արգելանքի դրված գույքը, եթե վաճառվի, հետո այդ անձին քրեական պատասխանատվության կենթարկեն:

Այս նամակը գրելիս էլ հույս չունենք, որ Բջնիի հարցը կլուծվի արդարացիորեն:

Մեն գիտենք, որ Բջնի ընկերությունը վճռաբեկ բողոք է կազմում և դրա համար ունի օրենքով տրված երեք ամիս: Ընկերությունը դիմել էր նույն վարչական դատարանին և խնդրել էր մինչև բողոք բերելու ժամկետի ավարտը թույլատրել աշխատել և բռնագանձումը տարածել միայն արտադրանքի վաճառքի գումարի 40 տոկոսի նկատմամբ, մնացած գումարը թողնելով վճարել մեր աշխատավարձը, փաստաբանների վարձը, ընթացիկ հարկերը և արտադրանքի համար անհրաժեշտ ծախսերը, բայց այդ դիմումին որևէ ընթացք չի տրվել:

Մենք խնդրում ենք Ձեզ քաղաքական կամք դրսևորել և չթույլատրել Բջնի ընկերության ոչնչացումը, այլ օբյեկտիվ արդարադատություն իրականացնել այդ գործով:

Միևնույն ժամանակ խնդրում ենք թույլ տալ, որ ընկերությունը գործի և շարունակի իր արտադրանքի թողարկումը: Եթե հարմար չգտնեք տրանսպորտային միջոցների վերադարձը, մենք պատրաստ ենք նույնիսկ անձամբ մեր մեջքով կրել արկղերը և հասցնել մատակարարներին, միայն թե գործարանը աշխատի”, ասված է “Բջնիի” աշխատակիցների նամակում, որն ավարտվում է հետգրությամբ. “Եթե Դուք էլ չլուծեք մեր երկրում արդարադատության խնդիրը, ստիպված պետք է մեր ընտանիքներով դիմենք օտարերկրյա դեսպանություններին ապաստանի խնդրանքով”:
2. За это,
Հայաստանի Ոստիկանության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 26-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 48/Ա շենքի բակում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, նշված շենքի բակում անհայտ անձինք ինքնաձիգից և ատրճանակից կրակ են արձակել ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ և սպանել 1965 թ. ծնված Հրաչյա Մաթևոսյանին և հրազենային վնասվածքներ պատճառել 1976 թ. ծնված Հարություն Բ.-ին, որը տեղափոխվել է Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 33 պարկուճ և 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 6 պարկուճ և 2 գնդակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 1979 թ. ծնված Հայկ Դավթյանը և 1976 թ. ծնված Հայկազ Հակոբյանը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 28-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել Հայկ Դավթյանն ու ներկայացրել Կալաշնիկով տեսակի ինքնաձիգը և Մակարով տեսակի ատրճանակը:

Հայկ Դավթյանը կալանավորված է:
3. За это,
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ է վերընտրվում արդեն 4-րդ անգամ

Գյումրեցիների սպասածին հակառակ, քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին այդպես էլ չհաջողվեց գահընկեց անել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Վերջինս կիրակի օրը 11.470 ձայնով առաջ անցավ երիտասարդ պատգամավորից եւ կրկին դարձավ քաղաքապետ: Այս անգամ էլ ՀՀԿ վերնախավը փորձել էր ջերմեռանդորեն պաշտպանել քաղաքապետ Վ. Ղուկասյանին, ինչը, մասնավորապես, արտահայտվեց Գյումրի ուղարկված ոստիկանների կողմնակալ վերաբերմունքով: Կրիմինալ ուժերի բախումներից ու մարդասպանություններից իբրեւ թե խուսափելու համար Գյումրիում էին կենտրոնացրել հանրապետության բոլոր մարզերի ոստիկաններին ու հատուկ ջոկատայիններին, որոնք հանձնաժողովների դիմաց առաջացած մարդկային կուտակումները ցրելու, «մարդաորսությամբ» զբաղվողներին կարգի հրավիրելու փոխարեն՝ կազմ-պատրաստ կանգնել էին միանգամայն այլ վայրերում: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ վերջիններս գործ սարքելու նպատակով «հետապնդում» էին Մարտուն Գրիգորյանի շտաբի ակտիվիստներին: Նշենք, որ ընտրություններն անցան խիստ լարված մթնոլորտում, որոշ ընտրատեղամասերում՝ նույնիսկ ակնհայտ ընտրախախտումներով: Ամենասկանդալային քվեարկությունը Վարդան Ղուկասյանի թաղամասում՝ Սլաբոդկայում տեղակայված 34/24 ընտրատեղամասում էր: Այստեղ հանձնաժողովի նախագահի դերը ստանձնել էր Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, որը ցանկացած պահի մարդկանց մեծ խմբեր էր լցնում ընտրատեղամաս՝ չափ տալով հանձնաժողովականներին ու անկառավարելի դարձնելով գործընթացը: Մեր՝ այնտեղ գտնվելու պահին ականատես եղանք սարսափելի միջադեպի: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Անահիտ Մարգարյանը լացուկոծ էր դրել ու բղավում էր, որ այդպես աշխատել այլեւս հնարավոր չէ, քանի որ, ինչպես ինքն ասաց՝ «բացարձակ անպատկառ վիճակ է»: Այդ պահին ներս մտավ Ղուկասյանի որ

Состояние хреновое

Ваш комментарий:
Камрад:
Гость []
Комментарий:
[смайлики сайта]
Дополнительно:
Автоматическое распознавание URL
Не преобразовывать смайлики
Cкрыть комментарий
Закрыть