Red Queen to Gryphon Three
Roderick Usher
дневник заведен 11-04-2007
постоянные читатели [22]
Arisol, DAVID MELIKYAN, kery, Kita, Leonid_Dickman, margo_Suicide, MusicAniMato, paws, Philip Rhayader, PoeT4eva41, Roderick Usher, Scream Sam, Seele, Valoo, ZeppLondon, zviozdniy, Гроб, Клуб АРХипелаг, Николь Дей, Осень, Я презираю себя, _Небо_
закладки:
цитатник:
дневник:
хочухи:
интересы [15]
антиресы [9]
война, Фанаты Tokio Hotel, Антисемиты
[1] 22-03-2009 18:49
Kama-Yuga

[Print]
VelvetVarlet
[1] 13-09-2008 17:55
Еще...

[Print]
зайкин
Вторник, 18 Марта 2008 г.
04:06 S.O.S.
Hey? Noone there. Just noone. Why? Why I can never tell I'M NOT OK!!! I AM NOT OK!!! Not because I miss something or I lost something. It's just the way I am, but I can't help it. Because I know no other way of being.
Noone there. Noone hears. Noone ever understands.
I'll keep playing happiness.
So cold in here. And noone out there to understand.
I don't need noone, even myself.
GET THE FUCK OUTTA MY LIFE!!!
Whatever. Is THIS me? Who am I? Where am I?
I'm scared, help me... No, GET OUTTA HERE!!! I, ME, MINE!!! No other one should be here. My Inferno. Only mine.
Where were you when I needed? Do I have to wait until this fucking telephone rings? Where were you?
Fuck me, fuck you, fuck all of this. Fuck Jesus, fuck Satan, fuck Serj, fuck Levon, fuck love and hatred, fuck noblity and cowardness.
What is this?
Why am I screaming? There's noone there. Noone cares, noone understands.
I will play happiness. maybe one day this mask of happiness will be strong enough to keep my body walking. I'll die then.
Still there's noone there.

Скроблится: Anathema-Angels Walk Among Us
Активность мосска: хреновое
Понедельник, 3 Марта 2008 г.
13:39 Ադամ
Ադամ
Թատերական բեմականացում երկու տեսարանով
Գործող անձինք.
Ադամ, 25-ից 28 տարեկան նիհար, բարձրահասակ երիտասրարդ
Աննա, 16-ից 20 տարեկան օրիորդ, նիհար, միջահասակ, Ադամի հարսնացուն, ուսանողուհի
Մայքլ, մոտավորապես Ադամի տարիքի երիտասարդ, ավելի խոշորամարմին: Նրա ներկայությունը զուտ սիմվոլիկ է:

Տեսարան 1, մութ սենյակ, աղոտ կարմիր լուսավորություն: Կենտրոնում՝ երկտեղանի անկողին, որի վրա պառկած են Ադամն ու Աննան, իսկ նրանց միջև՝ Մայքլը: Աննան գրկել է Մայքլին, իսկ Ադամը կծկվել է անկողնու ծայրին: Նրա աչքերը կապված են սև շղարշով: Անկողնու մոտ թափթփված են Աննայի ու Ադամի շորերը: Էկրանը ցույց է տալիս անկողինը խոշոր պլանով, վերևից: Ձայները հնչում են շշուկով, բայց անբնականորեն բարձր ու չոր:
Լռություն, որը չի խախտվում մոտ յոթ րոպե: Գործող անձինք չեն շարժվում:
ԱԴԱՄ - Դու քո երեսը հիշու՞մ ես:
Աննան գլուխը դնում է Մայքլի կրծքին, կարծես Ադամին նայելու համար, բայց աչքերը չի բացում:
ԱՆՆԱ - Ի՞նչ:
ԱԴԱՄ - Գիտե՞ս, Աննա, ես քո երեսը հիշում եմ. կարամ ցանկացած պահի փակեմ աչքերս ու պատկերացնեմ քեզ: Մեր բոլոր ծանոթների երեսներն էլ հիշում եմ: Բայց իմը չեմ հիշում: Այսինքն, ես գիտեմ, ինչ գույնի աչքեր ունեմ, ինչ գույնի մազեր, ինչ քիթ: Բայց հենց երեսը չեմ հիշում: Կարամ ժամերով նայեմ հայելուն, բայց հենց դադարեցնեմ, պատկերը փախնում ա:
Աննան մեջքով շուռ է գալիս դեպի պատը, պինդ փաթաթվում վերմակի մեջ:
ԱՆՆԱ - Լսի, դա իհարկե շատ լավ ա, բայց ես վաղը առավոտը շուտ դասի եմ: Համ էլ, չեմ հասկանում, ինչի մասին ես խոսում:
ԱԴԱՄ - Էն մասին, որ եթե ինքս ինձ հանդիպեմ փողոցում, կարող ա չճանաչեմ: Փախած ա:
Աննան վերմակը անփույթ շարժումով վրայից շպրտում է վերմակը: Մայքլը հանգիստ վեր է կենում անկողնուց ու հեռանում տեսադաշտից: Ադամը ծածկում է Աննային ու համբուրում մազերը:
ԱԴԱՄ - Ես քեզ սիրում եմ, ջան:
Լույը դանդաղ մարում է: Եվս յոթ րոպե լռություն:
Վերջ առաջին տեսարանի:

Տեսարան 2, նույն տեղը, Ադամը պառկած է մեջքի վրա, Աննան ծալապատիկ նստած է նրա ոտքերի մոտ: Կարմիր լուսավորությունը չկա, դրա փոխարեն Աննայի վրա է ընկնում լպիտակ լույսի կուրացուցիչ վառ փունջ: Աննան այն փոքրիկ հայելու միջոցով ուղղում է Ադամի աչքերի մեջ, որոնք դեռ կապված են: Ադամը արթնանում է, արմունկով ծածկում աչքերը: Աննան ծիծաղում է:
ԱՆՆԱ - Սիրում եմ նայել, թե ոնց ես քնում:
Ադամը բարձը հարմարեցնում է մեջքի տակ ու նստում:
ԱԴԱՄ - Բա դասե՞րդ: Ախր ուշացել ես:
ԱՆՆԱ - Գրողի ծոցը դասերը: Էսոր չեմ գնա:
Աննան կողք է դնում հայելին, չորեքթաթ մոտենում Ադամին ու համբուրում շրթունքները: Հետո հետ է գնում իր տեղը ու նորից ծալապատիկ նստում:
ԱՆՆԱ - Ինչի՞ ես տխուր:
Ադամը լռում է:
ԱՆՆԱ - Ասա, էլի, ի՞նչ ա եղել: Լսի, կներես գիշերվա համար, ես քնած էի:
ԱԴԱՄ - Չե, պրոբլեմը դրանում չի, պրոբլեմը ընդհանրապես քո մեջ չի:
ԱՆՆԱ - Իսկ ինչի՞ մեջ ա:
ԱԴԱՄ - Դե, օրինակ, ես երեկ պարզեցի, որ կարմիրի ու կապույտի միջև միակ էական տարբերությունը էն ա, որ մեկի անունը կարմիր ա, իսկ մյուսինը՝ կապույտ:
ԱՆՆԱ - Իսկ էլ ինչի՞ մեջ պիտի լիներ տարբերությունը:
ԱԴԱՄ - Դե, առաջ ես գիտեի, թե նրա մեջ ա, որ մեկը կարմիր ա, իսկ մյուսը՝ կանաչ: Նույն ձևի էլ մարդկանց առումով: Հասկացա, որ իրանց իննսունինն ու ինը տոկոսը նույնն են:
ԱՆՆԱ - Բայց դու՛, դու ուրի՛շ ես:
ԱԴԱՄ - Չե, Աննա, ես էլ եմ նույնը: Բոլորը դատարկ ու անիմաստ են, բայց նույն չափով, ինչ ես:
ԱՆՆԱ - Որ տենց ես խոսում, ինձ թվում ա, թե իզուր եմ ապրում: Ես է՞լ եմ տենց:
ԱԴԱՄ - Չե, դու ուրիշ ես:
ԱԴԱՄ, կողք նայելով - Ես ստիպված եմ խաբել համ իրան, համ ինքս ինձ: Ախր սա իմ ամենամեծ վախն ա:
ԱԴԱՄ - Վերջի երեք ամիսը ոնց որ անդունդի մեջ ընկնեմ: Ասում ես, ինքս իմ մե՞ջ պատճառ ման գամ: Էդ նույնն ա, ինչ փորձեմ փախնել նույն դռնով, որ ինձ հետ միասին ընկնում ա: Ես մենակ եմ: Չգիտեմ, ում հետ ես դու, բայց ոչ իմ:
ԱՆՆԱ - Լսի, զգու՞մ ես, թե քանի անգամ ասեցիր ''ես'', ''իմ'', ''ինձ'': Ես հոգնել եմ էս ամեն ինչից: Էդ ես եմ մենակ, որովհետև դու ինձ քո աշխարհ չես թողնում:
ԱԴԱՄ - Սովորացրու՛ ինձ ուրեմն: Սովորացրու՛ ինձ ապրել:
ԱՆՆԱ - Կներես, չեմ կարա: Ինձ ա պետք մեկը, որ ինձ ապրել սովորացնի:
Մայքլը մոտիկանում է անկողնուն ու ձեռքը դնում Աննայի ուսին:
ԱԴԱՄ - Էդ բոլորը պատրվակներ են: Իրականում ստեղ երրորդ մարդ կա: Դուք ինձ խաբում եք: Դրա համար ես աչքերս կապել:
ԱՆՆԱ - Բա էլ ո՞նց ես ասում, որ ինձ սիրում ես, եթե վստահությունդ էդքան ա: Դե, հանի կապը, տես, կա՞ մարդ, թե չե:
Ադամը ձեռքը մոտեցնում է շղարշին, բայց հետո վախեցած հետ քաշում:
ԱԴԱՄ - Չե, կներես, հիմարություններ եմ ասում: Ստեղ բացի մեզնից ոչ մեկը չկա:
ԱՆՆԱ, կողք նայելով - Հա, մենք իրան խաբում ենք, բայց ոչ մեկը դա էնքան չի ուզում, ինչքան ինքը: Որ ինքը չուզեր, մեր մոտ ոչ մի բան էլ չէր ստացվի:
ԱԴԱՄ, կողք նայելով - Ես կարամ քեզ կորցնեմ, բայց կմեռնեմ, եթե հավատս կորցնեմ քո նկատմամբ:
Աննան ու Մայքլը մոտենում են Ադամին ու ուղիղ իր քթի տակ համբուրվում:
ԱՆՆԱ, շատ սառը - Ես պետք ա գնամ: Մեզ պետք ա ժամանակավորապես բաժանվել, որ մտքռներս կարգի բերենք:
ԱՆՆԱ, կողք նայելով - Տեսնես հասկանու՞մ ա, որ էլ հետ չեմ գա:
Աննան հագնվում է:
ԱԴԱՄ - Արի ձևացնենք, թե վաղը նորից հանդիպելու ենք:
ԱՆՆԱ, կողք նայելով - Հասկանում ա:
ԱՆՆԱ, շատ սառը - Լավ, ոնց ասես: Վաղը 7-ին, Սարյանի արձանի մոտ: Կինո կգնանք:
Աննան ու Մայքլը իրար գրկած գնում են:
ԱԴԱՄ - Մի գնա: Խնդրում են:
Ադամը նորից պառկում է: Մարմինը ցնցվում է հեկեկոցից: Հետո նորից կծկվում է անկողնու եզրին:
Լույը մարում է:
Վերջ երկրորդ տեսարանի:

Активность мосска: скептическое
Закрыть